Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր լուրեր են տարածվել, թե Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին ծեծի են ենթարկել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին երկունքի ցավերով Վայքի հիվանդանոց տեղափոխված մի կնոջ բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը պարտադրել է սպասել` պատճառաբանությամբ, թե պետք է ավարտի բուրդ չփխելու իր գործը և նոր հասնի հիվանդանոց:
Հղի կնոջ հարազատները պնդում են, որ նրան դիմեդրոլ, անալգին են սրսկել` ցավերը մեղմելու համար, իսկ ծնունդն ընդունելիս երեխայի գլխուղեղին վնաս են հասցրել: Երեխան մի քանի օր անց մահացել է:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով ոստիկանության Վայոց Ձորի քննչական բաժնում այսօր հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով` բժշկակական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: