|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Պաշտպանության նախարարության արձագանքը` կապված «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության տարածած տեսանյութի հետ, արդեն այսօր կներկայացվի լրատվամիջոցներին. անդրադառնալով Արարատ քաղաքից հնչած ահազանգին` yerkir.am-ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:
«Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դա շատ պատասխանատու հայտարարություն կլինի: Մենք դեռեւս սպասում ենք բժշկական փորձաքննության արդյունքներին»,- նշեց Դ. Կարապետյանը:
Հիշեցնենք, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն այսօր համացանցով տարածել է մի տեսանյութ, որը պատմում է Արարատ քաղաքի բնակիչ, 20-ամյա զինվոր Հովհաննես Վարդանյանի հետ բանակում կատարված սարսափելի դեպքի մասին:
Նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն` օգոստոսի սկզբին Ասկերանում արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հովհաննես Վարդանյանի հայր Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ է ստանում որդու բանակային ընկերներից, ովքեր հայտնում են, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է Նորքի հոգեբուժարանում:
Ենթադրվում է, որ զինծառայողը բանակում բռնության եւ ճնշումների է ենթարկվել, ինչն էլ նրան խելագարության է հասցրել:
Հետաքրքիրն այն է, որ ՊՆ-ը միայն «Չենք լռելու»-ի ահազանգից հետո է որոշել անդրադառնալ գործի մանրամասներին, թեեւ դեպքը տեղի է ունեցել օգոստոսին: