կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-26 17:09
Քաղաքական

Արմեն Մովսիսյանը Որոտանի կասկադի վերաբերյալ հարցին պատասխան չունի

Արմեն Մովսիսյանը Որոտանի կասկադի վերաբերյալ հարցին պատասխան չունի

Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց ՀՀ էներգետիկայի ու նական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին. «Հայաստանում ամբարված ջրի 50 տոկոսը մեկ որոշումով հանձնվեց Որոտանին, որն էլ վաճառվեց մեկ այլ երկրի, բայց օրենքով ջրային համակարգը ՀՀ սեփականությունն է: Ի՞նչ օրենքով և հիմնավորմամբ են ջրամբարները վաճառվել: Ո՞րն է իրավական հիմքը, որ ջրային ազգային ծրագրով սահմանված ջրամբարները օտարվում են»:

 

Նախարարը պատգամավորին ասաց, որ նրա հարցին կառավարությունը գրավոր կպատասխանի:

 

Արամ Մանուկյանը արձագանքեց. «Ախր շատ դժվար է՞ այդ հարցին պատասխանել, չեմ հասկանում: Ո՞ր օրենքով են վաճառվել ջրամբարները»:

 

Նախարարը կրկին պատասխանեց. «Գրավոր կպատասխանենք»:

 

«Դե ոչինչ, դա էլ պատասխան է, որ Դուք պատասխան չունեք»,- ասաց Արամ Մանուկյանը: