կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-06 10:49
Հասարակություն

"21-րդ դարի" նոր ծառատեսակ` Երեւանում

"21-րդ դարի" նոր ծառատեսակ` Երեւանում

Շուտով նման ծառերը Երեւանում հավանաբար կավելանան եւ, որքան էլ Երեւանի քաղաքապետարանը փորձի համոզել իր բնակիչներին, թե քաղաքապետ Կարեն Կարապետյանը շատ է սիրում կանաչ գույնը, եւ որ իր քաղաքականությունը շրջակա միջավայրի եւ կանաչ տարածքների հետ կապված այլ է, փաստերն այլ բան են հուշում:

Խճանկարը, որը հայտնվել է մայրաքաղաքի Հանրապետության եւ Տպագրիչներ փողոցների խաչմերուկի շենքերից մեկի վրա, առաջին հայացքից շատ գեղեցիկ է. անցորդները մի պահ կանգնում եւ նայում են, իսկ հետո զարմացած իրենց կարծիքն են հայտնում. «Մեր քաղաքի իշխանությունները «21-րդ դարի ծառն» էլ հայտնաբերեցին»:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` 30 հազար հեկտար տարածք ունեցող Երեւանի ընդամենը 22,5 տոկոսն է (6738,5 հա 2007թ. գույքագրում) կանաչ զանգվածը, որից 832,3 հա-ն համարվում է ընդհանուր օգտագործման կանաչ մակերես: Սա պաշտոնական վիճակագրությունն է, սակայն, թե իրականում ինչ թվեր կամ ինչքան կանաչ տարածք ունենք Երեւանում, դա կարող է տեսնել ու զգալ յուրաքանչյուր երեւանցի:

Ցավոք, Երեւանի անխնա կառուցապատման պայմաններում ստիպված ենք կանաչ տարածքներն ու ծառերը տեսնել միայն քանդակի ու նկարի տեսքով: