|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` պետք է հաստատվի մանուկների և վաղ տարիքի երեխաների անվտանգ ու համարժեք սնուցումն ապահովելու նպատակով կրծքով կերակրելու խրախուսման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման` 2016-2020 թթ. գործողությունների ժամանակացույցը: Ըստ նախարարի` դա բխում է երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին օրենքի պահանջներից:
Ծրագրի ընդունման հիմնական նպատակն է ապահովել մանուկների առողջ աճը մինչև 2020 թ. և մինչև 6 ամսական երեխաների շրջանում բացառապես կրծքով սնուցման ցուցանիշն ավելացնել 25 տոկոսով: 2016-2020 գործողություններն ուղղված են լինելու բժշկական հաստատություններում, բացառապես կրծքով սնուցմանն ուղղված, բարենպաստ պայմանների իրականացմանը, բուժանձնակազմի հմտությունների զարգացմանը, հանրային իրազեկման աշխատանքներին և այլն:
«Այսօր «Մանկան բարեկամ» կոչումը, որը տալիս է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ունի 32 կազմակերպություն, աշխատանքների արդյունքում պետք է հասնենք մինչև 40-ի, որ կարողանանք Ժնևից այդ հավաստագիրը ստանալ, և ապահովել վերոհիշյալ ցուցանիշները: Գործողությունների ծրագիրն իրականացվելու է միջգերատեսչական համագործակցության շրջանակներում` առողջապահության նախարարության, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ»,- ասաց նախարարը:
Կառավարությունը հաստատեց այս նախագիծը: