կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-03 15:51
Արցախ

Ավելի քան 2000 կրակոց ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ

Ավելի քան 2000 կրակոց ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ

Երբ Արցախի ժողովուրդն ու նրա բանակը սեպտեմբերի 2-ին մեծ շուքով տոնում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձը, ադրբեջանական բանակն առանձնահատուկ հաճախությամբ հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում շարունակում էր խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Միայն այդ օրը հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից պաշտպանական գծի հարավարևելյան, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 400 կրակոց: Ադրբեջանական զինուժի կողմից ակտիվ նախահարձակ գործողություններ են իրականացվել նաև նախատոնական օրերին:

Ընդհանուր առմամբ, անցած յոթնօրյակում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 350 դեպք, որի ընթացքում հակառակորդը АК, СВД, ПК, ДШК, «Սև նետ» և այլ տեսակի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:

Արցախի ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից տեղեկացնում են, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: