կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-02 16:42
Առանց Կատեգորիա

Թուրքիան դատի է տալիս Իսրայելին

Թուրքիան  դատի է տալիս Իսրայելին

Քննադատելով «Ազատության նավատորմիղի» վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցը` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Իսրայելի դեմ թուրքական պետության հետագա գործողությունների մասին:

Ինչպես տեղեկացնում է  Hurriyet Daily News-ը, երեկ նախարարն ասել էր, որ զեկույցի հրապարակման օրը Իսրայելի` ներողություն խնդրելու վերջին շանսն է, նաեւ ընդգծել էր, որ եթե Իսրայելը չգնա այդ քայլին, Թուրքիան կդիմի պատժամիջոցների:

Իսկ այսօր արդեն Դավութօղլուն հայտարարել է, որ մի շարք պատժամիջոցներ են կիրառվելու Իսրայելի դեմ.

1. Կնվազեցնի Թել Ավիվում դիվանագիտական ներկայացուցչության կարգը դեսպանի պաշտոնից մինչեւ երկրորդ քարտուղարի:

2. Կդադարեցնի ռազմական ոլորտի բոլոր համաձայնագրերի գործողությունը:

3. Քայլեր կիրականացնի Միջերկրական ծովի արեւելյան մասում ազատ տեղաշարժման ուղղությամբ:

4. Թուրքիան այլեւս չի ճանաչում Գազայի հատվածի շրջափակումը, եւ գործ է հարուցելու Միջազգային դատարանում

5. Դատարանում օգնություն կցուցաբերի նավատորմիղի զոհված ուղեւորների ներկայացուցիչներին:

Բացի այդ` Դավութօղլուն հայտարարել է Անկարայից Իսրայելի դեսպան Գաբի Լեւիին արտաքսելու մասին: