|
Փոխարժեքներ
14 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Երուսաղեմի հաշտարար դատարանի որոշումը, որով հրեաներին թույլատրվել է շշուկով աղոթել Ալ Աքսա մզկիթում՝ Տաճարի լեռան վրա: Այս որոշումը բնութագրվել է որպես միջկրոնական բռնի առճակատման նախադեպ, որը կազդի ամբողջ աշխարհի վրա:
Խոսքը բացառապես մուսուլմանական սրբավայրի մասին է, որի հետ հրեաները կապ չունեն:
Որոշումը դատապարտել է նաև «Երուսաղեմի աջակցության քրիստոնեա-իսլամական կոմիտեն»: Ըստ կոմիտեի՝ Տաճարի լեռը Երուսաղեմի վաքըֆի իրավասության ներքո է, այլ ոչ թե՝ դատարանի: Նա կոչ է արել Հորդանանի թագավորին՝ Երուսաղեմի սրբավայրերի պահապանին, միջամտել: