կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-29 11:54
Հասարակություն

Զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.

 

Երթուղի 1-ին` Լամպերի գործարան - Մետրո «Բարեկամություն» - Մարզահամերգային համալիր-«Եռաբլուր» զինվորական պանթեոն - Լամպերի գործարան: Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Լամպերի գործարանի մոտից:

 

Երթուղի 2-րդ` Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ) - Էրեբունի - Երկաթգծի կայարան -Կ/թ «Հայրենիք» - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ): Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից:

 

Երթուղի 3-րդ` Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ) - Ավան - Առինջ - Կ/թ «Այրարատ» -»Եռաբլուր» զինվորական պանթեոն - Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ): Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից:

 

Երթուղի 4-րդ` Նորքի զանգված (Շուկա) - «Հաղթանակ» զբոսայգի - Օպերա - Մաշտոցի պողոտա -Ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Նորքի զանգված(Շուկա): Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված(Շուկա)-ի մոտից:

 

Երթուղի 5-րդ` Դավթաշենի շուկա - Հանրապետական հիվանդանոց - 15 թաղամաս - Մալաթիա -«Եռաբլուր» զինվորական պանթեոն - Դավթաշենի շուկա: Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Դավթաշենի շուկայի մոտից: