Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յուրաքանչյուր մարդու օրգանիզմում կան քաղցկեղածին նշաններ, ինչպեսեւ ամեն մարդ ունի հիվանդությամբ տառապելու հավանականություն, ուստի տարին մեկ անգամ պետք է հետազոտվել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Նա նշեց, որ վերջին շրջանում Հայաստանում քաղցկեղով հիվանդների թվի աճ է նկատվում, բացի այդ` հիվանդությունը երիտասարդացել է:
Խոսելով հայերի շրջանում բժշկին չդիմելու սովորության մասին` Խ. Հակոբյանն ասաց, որ իրականությունը այժմ էականորեն փոխվել է. եթե իրենց կենտրոնի ստեղծման սկզբնական շրջանում օրական 2-3 այցելու էր լինում, ապա հիմա կենտրոնն օրական սպասարկում է 80-100 այցելուի, իսկ փրկվածների թիվն այնքան էլ քիչ չէ` մոտ 2800 կին:
Կանանց մոտ նկատվում է հատկապես կրծքագեղձի քաղցկեղ, իսկ տղամարդկանց մոտ` շագանակագեղձի: Սակայն եղել են դեպքեր, երբ կրծքագեղձի քաղցկեղ է գրանցվել նաեւ տղամարդկանց մոտ:
Քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը գենետիկական է, սակայն հիվանդության պատճառ կարող են լինել սթրեսը, ալկոհոլի եւ նիկոտինի չարաշահումը եւ այլն:
«Կենտրոնը հագեցած է ամերիկյան վերջին սերնդի սարքավորումներով: Այստեղ մեկ հետազոտությունն արժե 11 հազար դրամ, ինչը, կարծում եմ, հասանելի է բոլորին, սակայն լինում են դեպքեր, երբ անվճար ենք բուժում հիվանդներին»,- ասաց կենտրոնի աշխատակիցներից, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուբեն Հովհաննիսյանը:
Սակայն պետք է գիտակցել, որ բժշկությունն էլ երբեք 100 տոկոսանոց չի կարող լինել, բժշկությունն էլ կարող է սխալվել: