Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մասնակցել են Երևանի հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան վերջին խորհրդակցությանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է հաշվետվություն` կատարված աշխատանքների վերաբերյալ: Նախորդ ուսումնական տարվա ընթացքում ստուգումներ են կատարվել քաղաքապետարանին ենթակա 27 դպրոցներում:
Հայտնաբերված խախտումների հիման վրա 4 դպրոցի տնօրեն ազատվել է աշխատանքից, 9-ին` հայտարարվել է խիստ նկատողություն: Իր ելույթում Արմեն Աշոտյանը անդրադարձել է կրթական բարեփոխումների ընթացքին, և, դիմելով դպրոցների տնօրեններին, նշել. «Կառավարության կողմից հաստատվել է հանկրթության պետական չափորոշիչը, որը բովանդակային առումով կրթության ոլորտի «մայր» փաստաթուղթն է, որից ածանցվում են առարկայական ծրագրերը, ուսումնական պլաններն ու դասագրքերը»:
Երևանի քաղաքապետը, առաջնային համարելով տնօրենների ընտրությունները, նշել է, որ քաղաքապետարանը կազմակերպչական առումով ամեն ինչ կանի, որպեսզի մասնակիցների համար սահամանափակումներ չլինեն: Կ. Կարապետայանը նշել է նաև, որ քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին կտրամադրվեն գրենական պիտույքներ և անհրաժեշտ այլ պարագաներ:
Նախարար Արմեն Աշոտյանը նույն օրը մասնակցել է հանրապետության ավագ դպրոցների խորհրդակցությանը: Նախարարը նշել է, որ հանրապետությունում ավարտվել է ավագ դպրոցների ձևավորման գործընթացը: «Այս տարի առաջին անգամ ունենալու ենք տասերկուերորդ դասարան:Դպրոցները պետք է դառնան առավել ազատ և պատասխանատու: Ավանդաբար բուհական համակարգին բնորոշ ակադեմիական ազատությունն այսօր թույլատրելի է նաև դպրոցներին: Այն հաստատությունները, որոնք կկարողանան արդյունավետ օգտվել այդ ազատություններից, վստահ եմ, կներմուծեն կրթական նոր մշակույթ»,- ասել է Աշոտյանը: