Փոխարժեքներ
30 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Պարզվում է` միայն գրավատները չէ, որ աշխատում են 24 ժամ. հայտնվել է եւս «մեկը», ով եկել է ոչ ասելու գրավատնից դուրս գալուց հետո առաջացող ցավերին:
Բոստոնի մանկական հոսպիտալի և Proteus SA ընկերության ամերիկացի և չիլիացի գիտնականները մշակել են հեղափոխական տեղային ցավազրկող, որը ազդեցության տևողության տեսանկյունից իր նմանօրինակը չունի: Միջոցը, որը ստացել է նեոսաքսիտոքսին (neoSTX) անունը, ստեղծվել է միկրոջրիմուռներից. տեղեկացնում է doctors.am-ը:
Ինչպես ցույց են տվել թեստերը, որոնք անցկացվել էին 137 հիվանդների վրա, ովքեր ենթարկվել էին լապարոսկոպիայի, ցավազրկողը էապես նվազեցրել էր հետվիրահատական ցավերը, իսկ հիվանդները լավանում էին երկու օր շուտ, քան վերահսկվող խումբը, որը ստացել էր բուպիվակային:
Ամենակարևորը, որ neoSTX-ը ցավազրկում էր ավելի քան 24 ժամ: Նոր ցավազրկողի առավելություններից մշակողները նշում են սրտի վրա ազդող թունաքիմիկատների բացակայությունը: