կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-26 09:27
Քաղաքական

Պալաչի կողմից գնված` Աբովյանի հեռուստաընկերության բաժնեմասի հարցը վերջնականապես չի լուծվել. «Ժողովուրդ»

Պալաչի կողմից գնված` Աբովյանի հեռուստաընկերության բաժնեմասի հարցը վերջնականապես չի լուծվել. «Ժողովուրդ»

«Դեռևս հոկտեմբերի 14-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) գնել է Աբովյան քաղաքի հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը: Մեր տեղեկություններով՝ Ա. Հարությունյանը դեռևս քաշքշուկների մեջ է, քանի որ վերջնականապես չի լուծվել նրա բաժնեմասի հարցը: Բայց այդ ընթացքում Հարությունյանը ակտիվորեն զբաղված է հեռուստաընկերության «վերակենդանացման» աշխատանքներով: Ականատեսների խոսքերով՝ Հարությունյանին գրեթե ամեն օր կարելի է տեսնել հեռուստաընկերությունում։ Ամեն դեպքում «Ժողովուրդ»-ը փորձեց Արթուր Հարությունյանից մեկնաբանություններ ստանալ, թե երբ հասկացավ որ իր մեջ լրագրողական «տաղանդ» կա: Սակայն Պալաչը հայտարարեց, որ ինքը որևէ խնդիր չունի, բայց և չի ցանկանում որևէ հարցի պատասխանել:

 

Հիշեցնենք, որ 2016-ի աշնանը Աբովյանում պետք է տեղի ունենան քաղաքապետի ընտրություններ, և Հարությունյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։