Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Black Lives Matter շարժման ներկայացուցիչները ցույցի են դուրս եկել Նյու Յորքի Մանհեթենում: Ցուցարարների շարասյանն ուղեկցել են ոստիկանությունը եւ մամուլի՝ հսկայական թվով աշխատակիցներ:
Բախումներից խուսափել հնարավոր չի եղել: Երթի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել ու առգրավվել են շղթա եւ երկաթե ձող: Ակտիվիստը ձերբակալվել է: Ոստիկանները, որոնք ուղեկցել են բազմությանը, մեկնաբանություններ չեն տալիս այս միջադեպի առնչությամբ:
Բողոքի մասնակիցների թվում կան սադրիչներ, որոնք վիրավորում են ոստիկանությանը: Դրա հետ մեկտեղ նրանք հայտարարում են, որ կարգի պահապանները աշխատում են մարմնին ամրացված խցիկներով, որոնք անջատված են, ինչը նահանգի օրենսդրության խախտում Է:
Այնուամենայնիվ, բազմությունը հասել է «Յունիոն» զբոսապուրակի մոտ:
Ցույցերը, որոնք սկզբում խաղաղ էին, վերաճել են հակամարտության, երբ, ականատեսների խոսքով, ոստիկաններից մեկը խնդրել է ցուցարարի չնկարահանել հեռախոսով եւ սարքը մի կողմ հրել: Բողոքողը հեռախոսով իբր հարվածել է ոստիկանին: Իրադրությունը կտրուկ սրվել է, եւ տեղում իրավապահների լրացուցիչ ստորաբաժանումներ են կենտրոնացվել, սկսվել են բախումներ ու ձերբակալություններ: