կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-09 13:47
Հասարակություն

"Մեղավորը" ԱՊՊԱ-ն է

"Մեղավորը" ԱՊՊԱ-ն է

2011թ-ի օգոստոսի 8-ի դրությամբ ՀՀ-ում  Ճանապարհային ոստիկանության կողմից գրանցվել է 1206 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է` 156,եւ մարմնական վնացվածքներ ստացել1794 մարդ:Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանակը աճել է 166-ով, զոհվածների թիվը 8-ով, վիրավորներինը` 388-ով: Այս տարի տուգանվել է 170 վարորդ,իսկ ՃՈ աշխատակիցներից կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 25 ոստիկան, պարտականությունների մեջ թերանալու համար 5  ծառայող ազատվել են աշխատանքից:

«Երբ նայում ենք վիճակագրությանը, թվում է` պատահարների  աճ է գրանցվել, բայց աճը ընդամենը կապվում է ԱՊՊԱ համակարգի ներդրման հետ: Եթե նախկինում  վթարի դեպքում մարդիկ խուսափում էին դիմել համապատասխան մարմիններին, հիմա անգամ ամենամեղմ պատահարներիժամանակ էլ փորձում են իրենց իրավունքներից օգտվել»,- պատահարների թվի աճը  ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանն այսպես է բացատրում

Նա նաեւ խորհուրդ է տալիս հաշվի առնել այն հանգամանքը, որ այս տարվա ընթացքում ներմուծվել է 15.724 փոխադրամիջոց, ինչը մոտ երկու անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: « Այսօր ՀՀ-ում 400.000-ից ավել տրանսպորտային միջոց է գործում եւ պատահարներից խուսափել հնարավոր չի լինի»,-ասաց Ն.Սարգսյանը:

Բանախոսը նաեւ հիշեցրեց, որ Կառավարության կողմից հավանության է արժանացել տեսախցիկների տեղադրման ծրագիրը եւ մինչեւ տարվա վերջ Երեւան քաղաքում նախատեսված է տեղադրել 15 արագաչափ սարքեր, իսկ 10 խաչմերուկներում` նկարահանող սարքավորումներ: