|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը սկսում է «Դու ինձ ներողություն ես պարտք» արշավը` ուղղված Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանին` պահանջելով, որպեսզի նա ներողություն խնդրի հայ ժողովրդից: Ինչպես տեղեկացրին հանձնախմբից, նամակներ են ուղարկվել հանձնախմբի հետեւորդներին` խնդրանքով` դրանք ուղղել Թուրքիայի վարչապետին:
Նամակին կցված է այն տեսագրությունը, որում Թուրքիայի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեգնական արտահայտություններ են անում հայ ժողովրդի եւ անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին: Հենց դրա համար էլ ամերիկահայերը պահանջում են ներողություն խնդրել:
«Թուրքիայի վարչապետը ներողություն է պահանջում Հայաստանի նախագահից, սակայն այս կերպ նա նմանվում է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին, որը պահանջում է, որ իր զոհերի հարազատներն իրենից ներողություն խնդրեն այն բանի համար, որ պահանջում են նրան պատասխանատվության ենթարկել»,- ասել է հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը: