|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
«ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսես Նազարյանի հարաբերությունները, ըստ լրատվամիջոցների, վերջին օրերին դարձյալ լարվել են: Անցած ուրբաթ ոստիկանության կոլեգիայի վերջին նիստում Ալիկ Սարգսյանն առանց անուն նշելու խոսել է իր ենթականերից մեկի մասին, ով մամուլում սևացնում է իր գործընկերներին՝ հոդվածներ պատվիրելով նրանց դեմ»,- գրում է թերթը և հավելում.
«Չնայած նա անուն չի տվել, բայց ոստիկանապետի ակնարկը գրեթե բոլորին հասկանալի է եղել, խոսքը վերաբերել է Ներսես Նազարյանին: Երևանի ոստիկանության պետ Նազարյանը, ով այս պահին արձակուրդում է, հնարավոր է, որ շուտով հրաժեշտ տա պաշտոնին Սակայն ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ ներկայումս նման հարց չի քննարկվում: Իսկ խոսակցությունների պատճառն այն է, որ ՀՀ ոստիկանապետն օրերս եղել է ոստիկանության Երևանի վարչությունում, անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, ամփոփել առաջին կիսամյակի աշխատանքները: «Թերացողներին տվել է խիստ հանձնարարականներ, այդ թվում և վարչության պետին, որպեսզի այդ թերությունները վերացվեն շուտափույթ: Դա չի նշանակում, որ պետը պիտի փոխվի»,- ասել է Հունան Պողոսյանը»: