կարևոր
7945 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-18 17:09
Քաղաքական

ՔՊ֊ին անդամագրվելը նախապայման Շիրակի ուս. հաստատություններում աշխատելու համար

ՔՊ֊ին անդամագրվելը նախապայման Շիրակի ուս. հաստատություններում աշխատելու համար

Կրթությունը կոչված է ոչ միայն տալ կոնկրետ գիտելիքներ, կարողություններ, հմտություններ, այլև պահպանել և փոխանցել կուտակված մտավոր կապիտալը, մշակութային, ազգային, հոգևոր և արժեքային նմուշներն ապագա սերունդներին։ Այդ իսկ պատճառով այն պետք է զերծ լինի քաղաքականացումից,ժամանակավորից կամ նորաձևությունից:

Կրթական համակարգն ապաքաղաքականացնելու կոչերով 2018 թվականին ՀՀ-ում իշխանությունը զավթած ՔՊ-ական բանդան, այս օրերին էլ շարունակում է ուսումնական հաստատությունները զավթելու գործընթացը։

Ապազգային ՔՊ-ական բանդայի անդամներն իրար հերթ չտալով,օգտագործելով հնարավոր և անհնարին բոլոր ամբիոնները բարձրաձայնում էին, որ ՀՀ-ում ուսումնական հաստատությունները պետք է զերծ պահել քաղաքականությունից, քանի որ նախկին բոլոր քաղաքական ուժերն այն վերածել էին կուսակցական գրասենյակների։

Ցավոք, ՔՊ-ական բանդան այս հարցում էլ խաբեց ՀՀ-ի քաղաքացիներին․․․

Հակազգային «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը նպատակաուղղված կերպով փորձում է ամբողջովին վերահսկել կրթական համակարգը. այս կուսակցությանը անդամակցում են բազմաթիվ ուսուցիչներ և բուհերի դասախոսներ, և նրա անդամակցությունը դառնում է հաջող մասնագիտական առաջընթացի պարտադիր պայման. այն ակտիվորեն ներգրավում է դպրոցականներին և ուսանողներին մասնակցելու կուսակցության քաղաքական կյանքին։

Այսօր էլ գործող ՔՊ-ական չինովնիկները շարունակում են բոլոր ոլորտների կուսակցականացումը։ Աշխատանքի են ընդունում բացառապես քպականներին, քպամերձ շրջանակներին և ՔՊ-ին հավատարմության երդում տված անձնավորություններին։

Այս կարծանարար և հակապետական գործընթացից անմասն չէ նաև «որտեղ հաց այնտեղ կաց» սկզբունքով ապրող Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Շիրակի մարզի ուսումնական հաստատություններում աշխատանքի անցնելու համար կարևոր նախապայման է դառել «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելը։

Վերջին օրերին Շիրակի անընդունակ և ապազգային մարզպետն աշխատանքի ընդունվող ՀՀ-ի քաղաքացիներին հորդորում է սոցիալական ցանցերի անձնական էջերից հեռացնել հակաիշխանական գրառումները,հանդես գալ որպես նիկոլական,գովաբանել վարչապետի աթոռը զավթած անձնավորությանը և իհարկե անդամագրվել ճշմարտությունը խեղաթյուրող, ազգային շահերը վաճառած կուսակցությանը։

Համաշխարհային պատմության դասերը համոզիչ կերպով վկայում են այն բանի օգտին, որ ցանկացած կուսակցական մենաշնորհ, այդ թվում ՝ կրթության ոլորտում, հղի է լուրջ և շատ տհաճ հետևանքներով ՝ ազգային և հոգևոր արժեքների համակարգի փոխարինումը ներկուսակցական վերաբերմունքով, իսկ լուսավորության և առաջընթացի շահերը ՝ քաղաքական էլիտայի շահերով։ Կուսակցական կոշտ միջամտությունը կրթական գործընթացին հաճախ հրահրում է սուտ, կեղծավորություն,դավաճանություն, կրթության իմիտացիա և նվաճումների կեղծում։

Հ․Գ․ Պարոն մարզպետին ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշացնել,այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ․․․․

Ձեր դավաճանական թիմը մոտեցել է վերջին․․․․

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեության ներկայացուցիչ