կարևոր
2734 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-15 11:33
Քաղաքական

Ովքե՞ր կգնան ԲԴԽ՝ դատավոր աշխատելու. «Ժողովուրդ»

Ովքե՞ր կգնան ԲԴԽ՝ դատավոր աշխատելու. «Ժողովուրդ»

Երեկ լրացավ դատավորների համար տրված այն վերջնաժամկետը, որը տրված էր նրանց՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ առաջադրվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում ներքին քննարկում է եղել, եւ այսօր պարզ կլինի, թե ովքեր են այն դատավորները, որոնք պատրաստվում են իրենց թեկնածությունը առաջադրել եւ գնալ ԲԴԽ՝ դատավոր աշխատելու:

Նշենք, որ մարտի 9-ին ԲԴԽ-ն ծանուցումներ էր ուղարկել Հայաստանում գործող բոլոր դատարաններին՝ առաջարկելով ԲԴԽ դատավոր անդամի թեկնածություններ առաջարկել: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ապրիլի 9-ին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամները կլքեն իրենց պաշտոնները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 9-ին լրանում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի եւ Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետը, ուստի նրանք կհեռանան ԲԴԽ-ից:

Նկատենք, որ Ստեփան Միքայելյանի պաշտոնավարման ժամկետը եւս լրանում է ապրիլին, սակայն նա նախընտրեց ավելի շուտ դիմում գրել եւ հեռանալ ԲԴԽ անդամի բարձր պաշտոնից: Այսպիսով, ԲԴԽ գիտնական անդամների բոլոր թափուր տեղերն այսօրվա դրությամբ լրացված են, իսկ դատավորների համար նոր պայքարի դաշտ է բացվում։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում