կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-29 15:15
Հասարակություն

Վստահության արդյունքը

Վստահության արդյունքը

Այսօր տեղի ունեցավ անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանին նվիրված «Ավետ Տերտերյան. երկխոսություններ» գրքի շնորհանդեսը:

Գրքի հեղինակ, արվեստագիտության թեկնածու Ռուբեն Տերտերյանի խոսքերով` սա աշխատության երկրորդ հրատարակությունն է, որում ավելացված են կոմպոզիտորի այն մտքերը, որոնք խորհրդային տարիներին տիրող գրաքննության պատճառով չէին ընդգրկվել նախորդում գրքում:

«Այստեղ բացահայտվում են Ա. Տերտերյանի փիլիսոփայական և գեղագիտական հայացքները: Առանձնակի հետաքրքրական է գրքի` երկխոսության ձևով շարադրանքը, որն ավելի հավաստի է դարձնում աշխատությունը»,- նշեց Ռ. Տերտերյանը` հավելելով, որ հայրը, վստահելով իրեն ոչ թե որպես որդու, այլ որպես մասնագետի, ցանկացել է, որ գիրքը լույս տեսնի հենց իր կողմից:

«Երաժշտական Հայաստան» գիտական ամսագրի խմբագիր, երաժշտագետ Գոհար Շագոյանն էլ տեղեկացրեց, որ գրքի վրա աշխատանքը սկսել են 2009թ.:

«Ավետ Տերտերյանի ասույթները եւ մտորումները տիեզերքի, երաժշտության մասին նշանակալից են ու արդի, որոնք փորձել ենք գրքի միջոցով ներկայացնել հանրությանը»,- նշեց նա և հավելեց, որ գրքի ձեռագրի յուրաքանչյուր էջ ստորագրված է կոմպոզիտորի կողմից: