|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուքրիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ստամբուոլում հանդիպման ժամանակ մանրամասն քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը. տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Հանդիպման հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ նշվել է, որ կարծիքներ են փոխանակվել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է «վերակենդանացնել Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցման գործընթացը եւ ոգեւորել կողմերին` շարունակել այն»:
Պետքարտուղարն անդրաարձել է նաեւ Թուրքիայում տասնյակ լրագրողների ձերբակալություններին, եւ նշել, որ դա չի համապատասխանում երկրի տնտեսական եւ քաղաքական առաջընթացին:
Միաժամանակ նա հայտարարել է, որ Թուրքիան արաբական աշխարհի համար մոդել կարող է լինել` որպես ժողովրդավար երկիր:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի` Թուրքիան «շատ դասեր պետք է տա» եւ ոգեւորի Եմենին, Եգիպտոսին, Թունիսին, Սիրիային, որոնք բարեփոխումների են ձգտում. տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները: