|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեկ «Շախտյորի» բաց մարզման ժամանակ լրագրողների ուշադրությունը գրավել է անսովոր «ականջավոր» գնդակը, որը փորձարկում էին ակումբի ֆուտբոլիստները. հաղորդում է Shakhtar.com-ը:
Պարզվեց, որ այն տարօրինակ, բայց նաև օգտակար գնդակ է դարպասապահների համար: Թիմի երիտասարդ դարպասապահ Արտյոմ Տետենկոն է գնդակը հատուկ կայքում գտել և պատվիրել:
«Մինչ պատվիրելը դարպասապահների հետ զրուցում էինք, որ վատ չէր լինի այն փորձարկել: Սովորական գնդակից գրեթե չի տարբերվում, բայց ուռուցիկ հատվածների շնորհիվ տարբեր կողմեր է թռչում և զարգացնում է ռեակցիան: Բազմազանության համար գնդակը մեզ պետք կգա, մենք այն կկիրառենք պարապմունքների ժամանակ»,- ասել է ֆուտբոլիստը: