|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին դիմավորել են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը եւ այլ պաշտոնյաներ: Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օդանավակայանում չի եղել:
Քլինթոնը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ արտգործնախարարի հետ:
Հանդիպումների ընթացքում, ի թիվս այլ տարածաշրջանային խնդիրների, քննարկվել են նաեւ Հայաստանին եւ Կիպրոսին առնչվող հարցեր:
Ըստ CNN turk-ի, անդրադառնալով Սիրիայի եւ Լիբիայի խնդիրներին, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, թե Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունն այս հարցերում հիանալի մակարդակի վրա է:
Նախատեսվում է նաեւ Քլինթոնի հանդիպումը ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։