Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամիսներ առաջ, երբ նոր էր սկսվել իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը, մի հետաքրքիր ասեկոսե լսեցինք. ճարպիկ մեկը մի սեղանի շուրջ ասել էր, որ որոշել է դիմել ընդդիմության ղեկավարին, որպեսզի նա միջնորդի` իրեն մարզերից մեկում ոստիկանապետ նշանակելու հարցում:
Մի կուշտ ծիծաղելուց հետո դեպքը մոռացանք: Բայց հետագա զարգացումները, կարծես, ապացուցում են, որ այդ մարդը շատ ավելի հեռատես է, քան բոլոր վերլուծաբաններն ու քաղաքագետները: Ընդդիմության բոլոր, այդ թվում՝ անտրամաբանական թվացող պահանջների կատարումը` այն էլ պահանջվող ժամկետներում, հանկարծակիի են բերում ոչ միայն պարզ մահկանացուներիս, այլև իշխանության մեջ վերջին դերակատարությունը չունեցող գործիչներին, որոնք հետագայում ստիպված են լինում իրենց իսկ հնչեցրած մտքերը հերքել:
Գործը երեկ հասավ նրան, որ ընդդիմության պահանջ-«հանձնարարականի» կատարողականի մասին մամլո հաղորդագրություն տարածվեց նույն երեկոյան՝ վարչապետի պահանջով Հրանտ Բագրատյանի դեմ հարուցված վարույթը կասեցվեց՝ դիմումը հետ վերցնելու հիմքով: Այս տրամաբանությամբ ընթանալու դեպքում այնքան էլ անհավանական չի թվում, որ իշխանությունը, հիմք ընդունելով երկխոսող աշխատանքային խմբերի «եզրակացությունը», շուտով հայտարարի արտահերթ ընտրությունների օրը նշանակելու մասին:
Այնպես որ, մեր խորհուրդը բոլոր գործիչներին՝ երբեք մի ասեք՝ երբեք: Մեզ մոտ ամեն ինչ հնարավոր է: