կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-09 21:46
Սպորտ

Շաբաթվա հայտարարությունը (լուսանկարներ)

Շաբաթվա հայտարարությունը (լուսանկարներ)
Աշխարհի ուժեղագույն թենիսիստ, ազգությամբ սերբ Նովակ Ջոկովիչը և նրա ընկերուհի Ելենա Ռիստիչը պլանավորում են ընտանիք կազմել:  Mirror.co.uk-ի տեղեկացմամբ` 24-ամյա տաղանդաշատ մարզիկը հասկացնել է տվել, որ հարսանեկան արարողությունը կլինի ազգային  սովորույթների համաձայն:

«Կարծում եմ, որ ամուսնությունը դրականորեն կանդրադառնա իմ կարիերայի վրա: Այնպիսի տպավորություն է, որ Ռոջեր Ֆեդերերն ամուրու կարգավիճակից դուրս գալուց հետո սկսեց ավելի ազատ և համակարգված թենիս ցուցադրել: Բացառված չէ, որ ինձ հետ էլ նման մի բան պատահի»,- ասել է Նովակը:

Ջոկովիչի հուզիչ ելույթից հետո ոչ վաղ անցյալում պատահած մի դեպք հիշեցի:

Աշխարհին ուժեղագույն թենիսիստը  Twitter-ի իր էջում գրել էր, որ Կարոլին Վոզնյացկին BNP Paribas Open-2011-ի 1/2 եզրափակիչի` Ռոջեր Ֆեդերերի դեմ մրցելույթից առաջ, իրեն կարմիր վարդ է նվիրել:

Կարմիր վարդը հաջողություն բերեց թենիսի մեծ վարպետի դեմ խաղում, սակայն սեր, փաստորեն, ոչ: Աշխարհի ուժեղագույն թենիսիստն ու թենիսիստուհին հիանալի զույգ կկազմեին, սակայն, ինչպես ասում են, «սրտին չես հրամայի», այս դեպքում նաև չես կաշառի:  Իսկ մամուլը խոսում ու խոսում էր…

 Դե ինչ, աղջիկներ, ևս մի բաղձալի փեսացուի անուն կարող եք ջնջել ձեր ցուցակներից:

Ուիմբլդոն-2011. Ելենան Նադալ-Ջոկովիչ հանդիպման ողջ ընթացքում կանգնած վերապրում էր ամեն մի հարվածը:

Հիշեցնենք, որ Ջոկովիչն այժմ Սերբիայի հավաքականում մասնակցում է Davis cup-2011-ին:

Իսկ սիրահար զույգերին մաղթում ենք երջանկություն:

 

«Երկիր»-ի մարզական մեկնաբան

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ