|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հուլիսի 5-ի երեկոյան տեղացած խոշոր կարկուտը զգալի վնաս է պատճառել Գեղարքունիքի մարզի Սևանի և Մարտունու տարածաշրջանների որոշ համայնքների:
Սևանում տուժել են ջերմոցային տնտեսությունները, որոնք մարդիկ ստեղծել էին` գյուղատնտեսական վարկերի բեռի տակ մտնելով: Ձվաչափ կարկուտը կոտրել է ջերմոցների ապակիները, ոչնչացրել դրանց պաշտպանության տակ գտնվող բերքը:
Ծովինար և Վարդենիկ համայնքներում էլ կարկտահարվել են ինչպես կարտոֆիլի ցանքատարածքները, այնպես էլ կաղամբի և այլ մշակաբույսերի սածիլները, մրգատու ծառերը: Այս համայնքներում ևս բազմաթիվ հողագործներ հողը մշակելու համար վարկառու էին դարձել, բայց բնական աղետն ի չիք դարձրեց վարկը մարելու ու հավելյալ եկամուտ ստանալու` գյուղացու ակնկալիքը: Տեղի կլիմայական պայմաններում մարդիկ արդեն չեն էլ կարող վնասված մշակաբույսի փոխարեն մեկ ուրիշ բան ցանել:
Վնասի չափերը ճշգրտում են գյուղապետարանների ստեղծած հանձնաժողովները: Իսկ շվարած գյուղացին մտածում է, թե ինչպես է փակելու գյուղվարկը...