|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վարչապետին պատկանող թերթը տարածում է ապատեղեկատվություն ինչ–որ ֆինանսական մախինացիաների մասին, իբր այդ պատճառով են խուզարկում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տունը, սակայն դա ապատեղեկատվություն է, խուզարկություն իրականացվում է 2017թ. ընտրությունների առնչությամբ, իբր Գավառի թեկնածուն չարաշահումներ է արել։ Այս մասին այսօր՝ հունիսի 14–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որն առավոտից ԲՀԿ մյուս պատգամավորների հետ գտնվում է Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ, որտեղ այս պահին խուզարկություն է իրականացնում ԱԱԾ–ն։
«Գեղարքունիքի մարզում մեր կուսակցական բոլոր պատասխանատուներին բերման են ենթարկում, լայնածավալ խուզարկություններ են անում, ընդհուպ երեխաների հեռախոսներն են առգրավվում»,– ասաց Աբովյանը՝ կրկին շեշտելով, որ սա Ծառուկյանին լռեցնելու փորձ է և ճնշում։
Նշենք, որ վաղ առավոտից ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, առանձնատան մոտ են ԲՀԿ-ական պատգամավորները և Ծառուկյանի հարյուրավոր աջակիցներ։