Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առողջապահության նախարարության հսկողության տակ գտնվող բոլոր բուժհաստատություններում արդեն ձևավորվում են կառավարման խորհուրդներ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:
Սա նշանակում է, որ բուժհաստատության բոլոր ռազմավարական խնդիրները լուծելու է ոչ միայն գործադիր տնօրենը, այլև կառավարման խորհուրդը:
Ս. Քրմոյանը տեղեկացրեց, որ բուժհաստատություններում գործելու են նաև տեղեկատվական կենտրոններ, և հիվանդն այնտեղ մտնելուն պես իրազեկվելու է տարածքում իր իրավունքների մասին: Նա նաեւ հայտնեց, որ առողջապահության ոլորտի առաջիկա ծրագրերի մեջ է մտնում ինչպես բուժական մասի, այնպես էլ բուժհաստատությունների հարակից ծառայություններին վերաբերող խնդիրների լուծումը: Օրինակ` բուժհաստատություններին կից կայանատեղիների, վերելակավարի վճարման համակարգը, որը, ըստ Քրմոյանի, թեև այնքան էլ իրենց իրավասությունը չէ, բայց, ներառվելով բուժսպասարկման ընդհանուր ծառայության մեջ, կարող է առավել բարեկիրթ ու հարմարավետ դարձնել այն:
Առողջապահության նախարարարության եւ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության դիտորդների կողմից բացահայտվել է 3 հիմնախնդիր: «Դրանք կազմակերպչական, ֆինանսական և վարքագծային բնույթի թերություններ են, որոնք արդեն քննարկվել են առողջապահության նախարարի հետ, և բուժհաստատությունների տնօրեններին տրվել են համապատասխան հանձնարարականներ»,- ասաց Քրմոյանը:
Անդրադառնալով հիվանդանոցներում պետական վճարումներ կատարելու, ծննդատանը պարտադիր 2000 դրամ վճարելուն, ապա նոր հիվանդասենյակ բարձրանալուն` Քրմոյանը կոչ արեց հաճախորդներին` վճարումներ կատարել միայն բուժհաստատության դրամարկղում` համապատասխան կտրոնով:
Իսկ ինչ վերաբերում է ծննդատան վճարումներին, ասաց, որ այդ 2000 դրամները սահմանված են ԱՆ-ի կողմից և ուղղված հիվանդատեսների համար հիգիենիկ պարագաների ձեռք բերմանը: