|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Չինաստանը հնարավոր բոլոր օգնությունները կտրամադրի Սիրիային՝ տնտեսությունը վերակենդանացնելու, բնակչության կյանքը բարելավելու, ինչպես նաև կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարելու համար․ ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ուղղված շնորհավորական հեռագրում՝ կապված նախագահական ընտրություններում հաղթանակի հետ:
«Չինաստանը վճռականորեն աջակցում է Սիրիային՝ պաշտպանելու նրա ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, և հնարավոր բոլոր օգնությունները կտրամադրի Սիրիային կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, երկրի տնտեսության աշխուժացման և ժողովրդի կյանքի բարելավման համար»,- ասվում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության կողմից հրապարակված հեռագրում։
Սի Ցզինպինը նշել է, որ ՉԺՀ-ն նաև «կնպաստի չին-սիրիական համագործակցության նոր մակարդակի առաջխաղացմանը»: