Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը երեկ այցելել են Ախալցխա:
Հոգեւոր առաջնորդներին դիմավորել են քաղաքի կենտրոնում երկու տարի առաջ կանգնեցված Թամար թագուհու արձանի մոտ հավաքված բազմաթիվ հայերը եւ վրացիները: Գարեգին Բ-ն, հավաքվածներին իր հայրապետական խոսքը հղելով, այնուհետեւ պատրիարքի ուղեկցությամբ նորակառույց եկեղեցում մոմ է վառել:
Ախալցխայից «Երկիր»-ին հայտնեցին, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը չի այցելել Սբ Նշան եկեղեցի, ինչը առաջացրել է տեղի հայ բնակչության դժգոհությունը:
Հիշեցնենք, որ մինչեւ Ջավախք այցելելը ջավախահայերը հայտարարել էին, որ եթե կաթողիկոսը չայցելի Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի, ապա նրա այցելությունը Սամցխե-Ջավախք կիմաստազրկվի:
Մինչդեռ Ախալցխայի տարածաշրջանի Գիմբիրդա գյուղում այսօր վեր խոյացող հայոց քաղկեդոնական Սբ Հովհաննես եկեղեցում Վեհափառը մասնակցել է Իլյա Երկրորդի կողմից մատուցված պատարագին: Ջավախքում հայ քաղկեդոնական եկեղեցիները շատ են, օրինակ` միայն Գիմբիրդա բնակավայրի հարեւանությամբ գտնվող հայկական Խորենիա գյուղում դրանք վեցն են: