կարևոր
3943 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-19 17:57
Հասարակություն

Սեպտեմբերյան մարտերի հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է. նույնականացման գործընթացն ավարտված է. ՔԿ

Սեպտեմբերյան մարտերի հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է. նույնականացման գործընթացն ավարտված է. ՔԿ

Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը NEWS.am-ին հայտնել է, որ այս պահի դրությամբ բոլոր՝ 224 զոհերի ինքնությունները պարզված են, նույնականացման գործընթացն ավարտված է։

«Բազամկողմանի քննություն է իրականացվում յուրաքանչյուր զոհի մահվան հանգամանքները պարզելու գնահատական տալու համար»,- ասել է Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետեւանքով զոհերի եւ անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։

Հոկտեմբերի 4–ին Ադրբեջանը վերադարձրել է 17 հայ ռազմագերիի։ Նոյեմբերի 29–ի դրությամբ, Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 156 մարմին։