Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (ՌԴ) վստահ են, որ հիմնահարցերը լուծելու եւ գործընթացն ավարտին հասցնելու ժամանակն է:
Նրանք այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որում տեղեկացնում են, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ ապրիլի 11-14-ը եղել են Երեւանում, Ստեփանակերտում, Բաքվում եւ հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու ԼՂ դե ֆակտո իշխանությունների հետ:
Հանդիպումների ժամանակ քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված անելիքները:
Համանախագահները նշում են, որ ապրիլի 13-ին ոտքով հատել են ադրբեջանական եւ ղարաբաղյան զինված ուժերի շփման գիծը` նպատակ ունենալով ճշտել հրադադարի ռեժիմի խախտումների հանգամանքները: Հիմք ընդունելով մարտի 5-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը՝ միջնորդները կողմերին ներկայացրել են ճակատային գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմի նախագիծ։
Հայտարարության մեջ ասվում է, որ համանախագահները պատրաստ են շարունակել աշխատանքը կողմերի հետ, որ բաց և թափանցիկ հետաքննության անցկացվի, ինչը հնարավորություն կտա ամրապնդել վստահությունը, խուսափել սխալներից և կյանքեր փրկել։
Համանախագահները նաեւ մտահոգություն են հայտնել Ստեփանակերտի օդանավակայանի բացման կապակցությամբ` նշելով, որ դա կարող է սրել կողմերի միջեւ առկա լարվածությունը:
Համանախագահները նախազգուշացրել են, որ Ստեփանակերտի օդանավակայանով իրականացվող թռիչքները չեն ենթադրում Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակի փոփոխություն։ Նրանք հորդորել են կողմերին հետևել միջազգային համաձայնագրերին ու կոնվենցիաներին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի օդային տարածքներով իրականացվող թռիչքների ներկա վիճակին:
Համանախագահները նաեւ տեղեկացրել են, որ ապրիլի վերջին Վաշինգտոնում ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու են այս հարցերը: