Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կարելի է կարծել, որ Orange-ը հայաստանյան շուկայում հաստատվելուց հետո լավ ուսումնասիրել է հայերիս մենթալիտետը և իր գովազդները պատվիրում է` ըստ այդ ուսումնասիրությունների:
Սակայն դիտելով նույն նախագծի հայաստանյան և ֆրանսիական գովազդային տարբերակները հանգում ես այն եզրակացության, որ Orange-ն էլ մեզ` հայերիս, մոտենում է այնպես, ինչպես մեր «առաջատար հեռուստաընկերությունները», այսինքն` ոչ թե գովազդում է բարձրարժեքը կամ հաճելին, այլ թելադրում է` «ինչպես ապրել»:
Դիտելով հայկական որոշ հեռուստաընկերությունների սերիալները` հասկանում ես, որ պետական մակարդակով և աջակցությամբ քարոզվում է անբարո կյանքը, կրիմինալը, բազմակնությունը կամ … մի խոսքով այն ամենը, որոնք անկախության շրջանում դեռևս, բարեբախտաբար, չեն արմատավորվել մեր հասարակության մեջ:
Orange-ն էլ է ընտրել այդ ճանապարհը: Իր «Կինոթատրոն» նախագծում մեզ` հայերիս, առաջարկում է ոչ թե կինոթատրոն գնալ` ֆիլմ նայելու, այլ գրկախառնվելու և միմյանց «վայելելու»: Ոմանք ասում են` Orange-ի գովազդներն արվում են` հաշվի առնելով տարբեր ազգերի, շուկաների և հաճախորդների ճաշակները: Եթե այդպես է, ապա հասել ենք այն այլասերվածության գագաթնակետին, որին հեռուստատեսությունների օրհնությամբ «ձգտում ենք»:
Համեմատելու համար ներկայացնում ենք Orange-ի «Կինոթատրոն» գովազդի հայկական և ֆրանսիական տարբերակները: