Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսուհետ ամեն անգամ լիցքավորելով հաշիվը 500 եւ ավելի դրամով «Խոսենք» կանխավճարային ծառայության բաժանորդները հնարավորություն կստանան 31 օրվա ընթացքում զանգահարել Orange-ի բոլոր բաժանորդներին` 1 դրամ/րոպե սակագնով, իսկ տեղական այլ ցանցեր` 30 դրամ/րոպե սակաgնով: Իսկ շաբաթվա կտրվածքով լիցքավորում կատարած յուրաքանչյուր 1000-րդ բաժանորդը կստանա Alcatel, Nokia կամ Sony Ericsson մոդելների 100 հեռախոսներից մեկը:
Prange Armenia ընկերության gլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր հայտնել է, որ ընկերությունն այս տարի սկսել է կես միլիոն բաժանորդներով` 2010-ի վերջին եռամսյակի համեմատ կրկնապատկելով բաժանորդների թիվը: Ընկերությունը 2009 եւ 2010-ին կատարել է, համապատասխանաբար, 140 մլն եվրոյի եւ ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ: Օrange Armenia-ն արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում եւ գյուղերում: Ընկերության 3G+ ծածկույթն ամենաընդարձակն է Հայաստանում:
Ինտերնետ ծառայությունների որակից դժգոհությունների վերաբերյալ հարցին պատասխանելով` Բ.Դյութուան նշեց, որ առանձին բաժանորդներ ունեցել են որոշակի տեխնիկական խնդիրներ, սակայն վերջին ամիսների ընթացքում բաժանորդների թվի կտրուկ աճը (ներկայումս ինտերնետ բաժանորդների թիվը հասել է 55 հազարի) ցույց է տալիս, որ մարդիկ ընդհանուր առմամբ գոհ են որակից: