կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-25 07:01
Տնտեսական

Արտահանում ենք

Արտահանում ենք

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած տվյալների համաձայն` 2011թ. առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 60.4 միլիոն դոլար մաքսային արժեքով 25 321 տոննա պղնձի հանքաքար եւ խտահանք: 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ` արտահանման ծավալները նվազել են մոտ 8 տոկոսով, իսկ մաքսային արժեքը միջազգային շուկաներում պղնձի գնի բարձրացման հետևանքով աճել է 39.4 տոկոովով:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում չզտած պղնձի արտահանման ծավալներն աճել են 10.8%-ով ու կազմել 1995 տոննա: Մաքսային արժեքի աճը կազմել է 28.3 տոկոս` 27.2 միլիոն ԱՄՆ դոլար:

Մոլիբդենի հանքաքարի եւ խտահանքի արտահանման ծավալներն աճել են 3 անգամ եւ կազմել 3 հազար տոննա, մաքսային արժեքը` 4 հազար 146 միլիոն դոլար (աճը` 287 տոկոս):

2011 թվականի առաջին եռամսյակում ցինկի հանքաքարի եւ խտահանքի արտահանման ծավալներն աճել են 101 տոկոսով եւ կազմել 3 977 տոննա: Մաքսային արժեքը կազմել է 3.76 միլիոն դոլար (աճը` 139.4 տոկո):

Նույն եռամսյակում Հայաստանից արտահանվել է 484 կգ ոսկի (փոշի), որի մաքսային արժեքը կազմել է 9.9 միլիոն դոլար: Իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ոսկու արտահանման ծավալներն աճել են 76 տոկոսով, մաքսային արժեքը` 94%-ով: