կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-19 14:45
Տնտեսական

''Սպայկան'' պտուղ-բանջարեղենը հիմնականում ԱՊՀ երկրներ է արտահանում

''Սպայկան'' պտուղ-բանջարեղենը հիմնականում ԱՊՀ երկրներ է արտահանում

Հայաստանից «Սպայկան» պտուղ-բանջարեղենը հիմնականում` 98.9 տոկոսով, արտահանում է ԱՊՀ երկրներ: Ընկերությունն անցյալ տարի փորձել է եվրոպական երկրների ուղղությունը, բայց այստեղ կան սերտիֆիկացման խնդիրներ. լրագրողներին այսօր ասաց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը` հավելելով, որ այս տարի մեծ է հայկական պտուղ-բանջարեղենի պահանջարկը, մասնավորապես, Ֆրանսիայում եւ Իտալիայում:

 

«Բայց մենք չենք շտապում մեծ քայլերով այնտեղ մտնել, քանի որ որակի եւ սերտիֆիկացման տարբեր խնդիրներ կան, որոնք ոչ միայն մեզնից, այլեւ արտադրողներից են կախված»,- ասաց Բաղդասարյանը:

 

 

«Սպայկայի» ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Հայաստանում նորմալ տարում արտադրվումվ է 85-90 հազար տոննա ծիրան: Լավագույն դեպքում Հայաստանից արտահանվում է 12-13 հազար տոննա ծիրան: Արտահանումն ինքնին չի ազդում ներքին շուկայի գնի ձեւավորման վրա: Երբ Հայաստանում մթերվելիք մթերքի գինը բարձր է լինում, պարզաբանեց բանախոսը, ապա արտահանվող ծիրանը հնարավոր չէ վաճառել արտասահմանում` այն դառնում է անմրցունակ:

 

Կարեն Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանից արտահանվում է երկրում արտադրվող ծիրանի բերքի 15 տոկոսից ոչ ավելին: «Սպայկան», լավագույն դեպքում, կարող է իրականացնել այդ ծավալների 30-35 տոկոսի արտահանումը. «Հարցադրում, որպես այդպիսին, չի կարող լինել, քանի որ մենք չենք կարող ազդել Հայաստանում գնագոյացման վրա, մենք կարող ենք ընդամենը հետեւել այդ գնագոյացմանը»,- ասաց նա:

 

Կարեն Բաղդասարյանը տեղեկացրեց նաեւ, որ հայկական պտուղ-բանջարեղենը, հատկապես` ծիրանը, մեծ պահանջարկ ունի Իրանում: Եվ այս տարի առաջին անգամ «Սպայկան» կփորձի ծիրան արտահանել նաեւ Իրան: