| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սերբիան զենք է արտահանել Հայաստան՝ միանգամից հինգ գերատեսչությունների հաստատմամբ՝ Արտաքին գործերի նախարարություն, ներքին գործերի նախարարություն, պաշտպանության նախարարություն, առևտրի նախարարություն և հետախուզական ծառայություն. նշել է Սերբիայի առևտրի նախարար Ռասիմ Լայլիչը:
«2020 թվականին մասնավոր ընկերությունները զենք էին մատակարարում Հայաստան: Սերբիայում գործող զենք ունեցող պետական ընկերությունները ներգրավված չէին այդ գործարքների մեջ: Ես չեմ կարող բարձրաձայնել այդ ընկերությունների անունները, բայց, մեր տեղեկություններով, Հայաստան մատակարարվել են զենքերն ու ատրճանակները հիմնականում: Նրանց ընդհանուր արժեքը կազմել է ավելի քիչ, քան մեկ միլիոն եվրո: Մայիս-հունիսին այդ զենքերը առաքվել են երկու բեռնափոխադրմամբ », - ասաց Սերբիայի առևտրի նախարարը:
Ռասիմ Լայլիչը հիշեցրել է, որ ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ը, ոչ Ռուսաստանը պատժամիջոցներ չեն կիրառել Հայաստանի դեմ, ուստի շատ դժվար է մերժել զենք գնելու վերաբերյալ երկրի առաջարկները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական haqqin.az կայքը հոդված էր հրապարակել, որում մեղադրում էր Սերբիային Վրաստանի տարածքով Հայաստանին զենք մատակարարելու մեջ։ Դրանից հետո Վրաստանի ԱԳՆ-ն հերքեց իր տարածքով զենքի փոխադրումը, իսկ Բաքվում Սերբիայի դեսպանը կանչվել էր ԱԳՆ։