|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Արմենիա Մարիոթ»-ում այսօր շարունակվեց հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը: Հիշեցնենք, որ համաժողովն իր աշխատանքները սկսել էր երեկ, որին մասնակցել էին պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Համաժողովը նպատակ ունի խորացնել գործարար – տնտեսական հարաբերությունները Հայաստանի և Ֆրանսիայի միջև:
Համաժողովի մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք. «2013թ ՀՀ և Ֆրանսիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 26,1մլն դոլար, արտահանումը կազմել է 4,3մլն դոլար, իսկ ներմուծումը` 21,8 մլն դոլար:
ՀՀ-ից Ֆրանսիա արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են` իրեր բնական և արհեստական կաշվից, վերարկու, թիկնոց, անձրևանոց, բաճկոն և նման հագուստ տղամարդու կամ տղայի համար, կոստյում, պիջակ, բլայզեր, տաբատ և նման հագուստ տղամարդու կամ տղայի: Ֆրանսիայից Հայաստան ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են` դեղամիջոցներ, օծանելիք և հարդարաջուր, շիշ, բանկա, ամպուլա և ապակե այլ տարողություն: ՀՀ-ում 2013թ. Ֆրնասիայի օտարերկրյա ներդրումները կազմել են 99,1 մլն դոլար»:
ՀՀ-ում ֆրանսիական կապիտալով գործում է ավելի քան 230 ընկերություն` բանկային, կրթության, առողջապահության, հեռահաղորդակցության, էներգետիկայի, խորհրդատվական ծառայության, տուրիզմի ոլորտներում: