Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Նաջմեդդին Սադըգովը արհամարհական է արտահայտվել իր թուրք գործընկերների մասին և անհարմար դրության մեջ դրել Ադրբեջանի պաշտպանության ողջ նախարարությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթի գլխավոր խմբագիրը՝ նշելով, որ Սադըգովը վիրավորական մեկնաբանություններ է հնչեցրել գործնական հանդիպումներից մեկի ժամանակ:
«Ինչքան երջանիկ եք թուրքերի ժամանելու համար, միգուցե՞ ձեր կանանց նրանց տրամադրեք», - հայտարարել էր Սադըգովը: Նշենք, որ այս դիտողությունն, ամենայն հավանականությամբ, վերաբերում էր թուրք զինծառայողների ժամանելուն՝ համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ:
Ադրբեջանի ՊՆ-ն ստիպված է եղել հայտարարություն տարածել այս իրավիճակի վերաբերյալ և փորձել հերքել Սադըգովի խոսքերը: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը դարձյալ չի զլացել մեղքը բարդել արտերկրում ապրող ընդդիմադիրների և Հայաստանի վրա. հայտարարության մեջ ասվում է, որ «Մեր երկրի չարագործները, ովքեր բնակություն են հաստատել արտերկրում, ինչպես նաև Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից ֆինանսավորվող և նրանցից հրահանգներ ստացողները, քարոզարշավ են իրականացնում զինծառայողներին զրպարտելու համար»: