|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ղրղզստանում Թուրքիայի դեսպան Ջենգիզ Քամիլ Ֆըրաթը լքել է իսլամական պահքի երեկոյան ընթրիքն այն բանից հետո, երբ իմացել է, որ նույն միջոցառմանը հրավիրված են նաև գյուլենական գործիչներ. հաղորդում է ahaber.com.tr կայքը:
Տեղեկանալով, որ ներկա է գյուլենական գործիչ Օրհան Ինանդըն, Ֆըրաթը հայտարարել է, որ «չի նստի ահաբեկչի հետ նույն սեղանի շուրջը», և լքել է սրահը: «Մենք այստեղ 35 միլիոն դոլարի ներդրում ենք անում մզկիթներում, դուք էլ մեզ ահաբեկիչների հետ նույն սեղանի շուրջն եք նստեցնում: Ինչպե՞ս եք համարձակվում այստեղ հրավիրել գյուլենականների պարագլխին: Սա Ռամադանն է, Ռամադանին նման բան անո՞ւմ են: Ընտրեք` կա'մ Թուրքիա, կա'մ ահաբեկչական խմբավորում: Թուրքիայի Հանրապետությունը և ահաբեկչին նույնացնում եք: Նա մուսուլման չէ: Ես սա ասելու եմ մեր նախագահին»,- հայտարարել է դեսպանը:
Նշենք, որ Ֆեթուլլահ Գյուլենին և մի շարք երկրներում հսկայական ազդեցություն ունեցող նրա աջակիցներին Թուրքիայում համարում են ահաբեկիչներ, հատկապես այն բանից հետո, երբ 2016 թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած անհաջող ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը դրանում մեղադրեց գյուլենականներին: