Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների խնդրանքով ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր կառավարությունում անդրադարձավ ճանապարհային ոստիկանության եւ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի միջեւ երեկ տեղի ունեցած միջադեպին:
«Տիգրան Արզաքանցյանի ետեւից մեկ այլ մեքենա է եղել, որը համապատասխան փաստաթղթեր չի ունեցել եւ այդ կապակցությամբ տուգանային հրապարակ է տարվել, համապատասխան արձանագրություն է կազմվել: Բացի այդ` ես չգիտեմ, դա իր թիկնազորի մեքենա՞ն է եղել, թե՞ ոչ, ինքը, բնականաբար, հերքում է»,- ասաց Ալիկ Սարգսյանը:
Այնուհետեւ նշեց, որ «բոլորը թող իմանան` թիկնազորային այդ շքահանդեսները մայրաքաղաքում եւ մարզերում կտրականապես մերժում ենք»:
«Ժողովրդի մոտ թող իզուր տպավորություն չստեղծեն` հատուկ կարեւոր ինչ-որ անձնավորության կամ հնարավորությունների տեր անձնավորության, որ ինչ-որ մեկը կարող է թիկնազորով ման գալ: Չի կարելի, ուղղակի չի կարելի: Էդ թիկնազորի համար շուտով օրենքը կներկայացվի ԱԺ: Մարդիկ գոնե կիմանան` ով, ինչ քանակությամբ եւ ինչ եղանակով իրավունք ունի դրանից օգտվելու»,- հավելեց ոստիկանապետը:
Հիշեցնենք, որ նախօրեին «Արմենի Մարիոթ»-ի մոտ ՃՈ տեսուչները կանգնեցրել էին պատգամավորի եւ նրան ուղեկցող` երթեւեկության կանոնները խախտած մեքենաները: Արզաքանցյանը չէր ենթարկվել ոստիկանության տեսուչին եւ դիմել էր փախուստի, իսկ ուղեկցող մեքենայի վարորդը բերման էր ենթարկվել ոստիկանության կենտրոնականի բաժին: Նա վարորդական իրավունք չի ունեցել, բաից այդ` մեքենայում զենք է պահել: