կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-20 22:36
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. ԵՄ 2000 դիտորդ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. ԵՄ 2000 դիտորդ

Երեկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի դեսպանների, ինչպես նաեւ ՀՀ-ում ԵՄ անդամ մի շարք այլ երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ:

Ըստ ՀԱԿ հաղորդագրության` քննարկման հիմնական առարկան եղել է ընտրություններին ընդառաջ ներքաղաքական իրավիճակը, ՀՀ-ում ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամի լուծման ուղիները, ինչպես նաեւ արտահերթ համապետական ընտրությունների անցկացման հնարավորությունը:

Զուրաբյանը ներկայացրել է ՀԱԿ-ի կողմից իշխանություններին ուղղված երեք պահանջների կատարման ընթացքը եւ վստահություն հայտնել, որ մայիսի 31-ին կսկսվեն երկխոսություն սկսելու նախադրյալներ` ՀՀ-ում արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանություն ձեւավորելու օրակարգով:

ՀԱԿ համակարգողը ապա հավելել է, որ արդար ընտրությունների համար երաշխիք կարող է դառնալ նաեւ ԵՄ օժանդակությունը` 2000 տեղամասերից յուրաքանչյուրում առնվազն մեկ մշտական միջազգային դիտորդ ապահովելու գործում: