կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-20 04:10
Հասարակություն

Գուցե մայաները ճի՞շտ են

Գուցե մայաները ճի՞շտ են

Մայիսի 10-ին Արեգակին հսկայական գիսաստղ է բախվել:

Ի՞նչ ազդեցություն կունենա դա Երկիր մոլորակի վրա` «Երկիր»-ի հարցին ի պատասխան Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքաելյանը նշեց, որ նմանատիպ բախումները եւ Արեգակի վրա տեղի ունեցող պայթյունները հանգեցնում են մեր մոլորակի իոնոլորտի փոփոխությունների:

«Նման դեպքերում Երկիր մոլորակի վրա ազդեցությունը չնչին է լինում: Այսքան ժամանակ մագնիսական փոթորիկներից ոչ մեկն էլ լուրջ աղետի չի հանգեցրել` չնայած մթնոլորտի բաղադրության չնչին փոփոխությունն էլ կարող է մարդու կյանքի, առողջության վրա ավելի մեծ ազդեցություն թողնել»,- ասաց աստղաֆիզիկոսը:

Նույն հարցին ի պատասխան ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը հայտնեց, որ նման երևույթներն անմիջականորեն ազդում են մարդու ամբողջ համակարգի վրա. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հենց Արեգակի վրա պոռթկում է լինում, ավելանում են սիրտ-անոթային հիվանդությունները»:

Նա նաեւ նշեց, որ վերջերս տիեզերական փոփոխություններ են լինում, 30 տոկոսով ավելացել են երկրաշարժերը, որոնք էլ այլ խնդիրներ են առաջ բերում, օրինակ` ավելացել է օդում ռադոնի քանակը: «Այն, ինչ տիեզերական մասշտաբներով հեռու է, թվում է` ոչինչ է, իրականում մեր մոլորակը արձագանքում է, եւ սկսվում են լուրջ փոփոխություններ»,- ասաց Ա. Սաղաթելյանը` հավելելով, որ հաջորդ տարին ավելի պրոբլեմատիկ է լինելու. «Գուցե մայաները ինչ-որ բան ավելի լավ գիտեին եւ ճիշտ են կանխագուշակել»: