|
Փոխարժեքներ
09 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Մոտ ժամանակներս Բաքվի եւ Մոսկվայի միջեւ բանակցություններ կսկսվեն 2012 թվականին Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալման վերաբերյալ. տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ադրբեջանը ծրագրում է ավելացնել վարձավճարը, Ռուսաստանից լրացուցիչ օգնություն պահանջել` կայանի էկոլոգիական ազդեցությունը վերացնելու համար: Բաքուն նաեւ առաջարկելու է կայանը համատեղ օգտագործել, նաեւ այլ պետությունների տրամադրել կայանից ստացված տվյալները:
Գաբալայի կայանը շահագործման է հանձնվել 1985-ին, այն ԽՍՀՄ հակահրթիռային համալիրի 8 կայաններից մեկն էր: Կայանը հնարավորություն է տալիս վերահսկելու 6000 կմ տարածք: Այսօր կայանի վարձավճարը տարեկան 7 մլն դոլար է: