|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Իշխանությունը ԵՄ-ի հետ «խաղեր տալու» դերաբաշխում է արել` մտածելով, որ թեման կարող է ըստ իրավիճակի ծախել նաև այլ դերակատարների վրա: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«ՔՊ առանձին դեմքեր, տարբեր ճամբարներ գործուղված հաճախորդներ, հեծանվորդին կից արբանյակներ. սրանք, այն խմբերի ողջ ամբողջական շարքն է, որոնց վրա է դրված «ԵՄ անդամագրվելու մեծ ցանկության» թեմայի խաղարկումը:
Մի բան շատ հստակ է. եթե նույնիսկ Հայաստանը մեծ շուքով հայտարարի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, նույնիսկ դրան ուղղված 1-2 առարկայական քայլ անի, մեկ է` սա շատ «ջուր քաշող» երկարատև գործընթաց է, որի ո´չ վերջն է երևում, ո´չ էլ սպասվող արդյունքը»։