կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-13 03:28
Արցախ

Համահայկական հինգ խնդիրները

Համահայկական հինգ խնդիրները

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր հանդիպեց Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ:

«Հայկական սփյուռքն այլեւս հավերժ ներկայություն է մեր կյանքում: Մենք ազգ ենք` առանց սահմանների»,- հայտարարեց նախարարը:

 

Հ. Հակոբյանը ուսանողներին ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության առանցքում եղած հինգ` համահայկական նշանակության հարցերը:

«Ղարաբաղն ամեն օր արյուն է տալիս, Ղարաբաղի սահմաններն ամեն օր արյունով են գծվում, և մենք էլ պետք է քրտինք տանք՝ մեր երկիրը հզորացնելու և շենացնելու համար»,- հայտարարեց Հակոբյանը՝ ընդգծելով, որ հայության առաջին ու գլխավոր խնդիրը Արցախի խնդիրն է:

Երկրորդ համահայկական խնդիրը, ըստ նախաարրի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է, երրորդը՝ Սփյուռքի ուծացման դեմ պայքարը: «Մենք չպետք է թույլ տանք, որ մեր հայրենակիցները ձուլվեն, միանան, վերանան: Մենք մեր քայլերով պետք է հասնենք նրան, որ Սփյուռքում պահպանվի հայությունը»,- ասաց նախարարը:

Համահայկական չորրորդ խնդիրը, նախարարի խոսքով, Հայոց եկեղեցու հզորացումն է, հինգերորդն էլ` Հայաստանի հզորացումն ու ուժեղացումը:

ԵՊՀ սիրիահայ ուսանողի հարցին, թե  Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով եթե հայերը որոշեն դուրս գալ այդ երկրից, Հայաստանը նրանց կաջակցի՞, նախարարը պատասխանեց, որ տվյալ դեպքում պետությունն ամեն ինչ կանի այդ ուղղությամբ:

«Ընդհանրապես, սիրիահայերի 20 տոկոսը Երևանում բնակարան ունի: Բացի այդ՝ ես ամեն օր կապի մեջ եմ Սիրիայի համայնքի, մեր դեսպանի հետ. առայժմ չկա այն վտանգը, որ մերոնք ուզենան դուրս գալ»,- ասաց նախարարը: