Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է 2011թ. առաջին եռամսյակում ինֆորմացիայի տրամադրման խախտումների դեպքերը:
Այս տարի «Սև ցուցակում» 3 պաշտոնյա է հայտնվել. առաջին տեղում առողջապահության նախարար Հարություն Քուշկյան է, ով նախորդ տարում էլ էր առաջին տեղում: Հաջորդը ԱԻ նախարար Արմեն Երիցյանն է. իսկ երրորդը` Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, ով անցյալ տարի էլ էր ցուցակում:
Կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ այս ամփոփումը կատարվել է 50 հարցերի հիման վրա, որոնք ուղարկվել են և´ կազմակերպություններին, և´ քաղաքացիներին:
«Նաև նամակներ են ուղարկվել բոլոր պետական կառույցներ, թե որքան փաստաթղթեր են գաղտնազերծվել: Միայն մեկ նախարարություն` ԱԳՆ-ն է տրամադրել, թե քանի փաստաթուղթ է գաղտնազերծվել»,- նշեց նա:
Յուրաքանչյուր փաստաթուղթ կարող է ունենալ առավելագույնը 30 տարի գաղտնիություն, ամենաքիչը` 10 տարի, այսինքն` 2010-ին պետք է գաղտնազերծվեին 2000թ. գաղտնի համարվող մի շարք փաստաթղթեր, որոնք շարունակում են դեռ գաղտնի համարվել:
Դոյդոյանը նշեց նաեւ, որ ուսանողներից մեկը դիմել էր Հյուսիսային համալսարանի ռեկտորին հարցով, թե որքա՞ն գումար է հատկացվել համալսարանի վերանորոգման համար, սակայն հարցն անպատասխան էր մնացել:
Ստեփանավանի քաղաքապետը «Սեւ ցուցակում» է հայտնվել, քանի որ քաղաքապետարանից 10 էջը գերազանցող ինֆորմացիա ստանալու համար պահանջում են վճարել 500 դրամ:
«Ստացվում է, որ տեղեկատվություն տրամադրելը շատերի համար դառնում է բիզնես»,- նշեց Շ. Դոյդոյանը: