կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-07 00:00
Առանց Կատեգորիա

Ռեպլիկ. Գազանանոցից ուղտեր են փախել

Ռեպլիկ. Գազանանոցից ուղտեր են փախել

Երեւանը մեր մայր քաղաքն է, եւ նրա փողոցներով շրջող «ուղտերին» մնում է հարցնել. «Մորդ վրա ինչո՞ւ ես թքում»:

 

Քաղաքակի՞րթ չեն, թե՞ չեն սիրում Երեւանը, որն ամեն քայլափոխի հայ տղաները ողողում են թքով: Շատերն իրենց համարում են «քուչի տղա» ու թքում հենց այդ «քուչի» ճակատին. ինչո՞ւ...

 

-Քուր ջան, է, որ գալիս ա` ի՞նչ անեմ` կուլ տամ:

 

-Իսկ որ տանն է գալիս, էլի կուլ ես տալի՞ս:

 

-Մտածելու բան ես ասում. գիտես` տանը նենց չի գալիս, ոնց դրսում, համ էլ` տանը համապատասխան պայմաններ կան:

 

-Թաշկինակը չի օգնի՞ դրսում:

 

-Ի, կարող ա մերս օրական 10 հատ թաշկինակ լվա,- զարմացած ասաց Արեշցի Դվոն, որը խնայում է մորը, բայց ոչ մայր քաղաքը:

 

Եթե Հայաստանում թքելու մրցույթ անցկացվեր, վստահ եմ, որ խեղճ արաբական ուղտերը մեր տղաների հետ մրցակցությանը չէին դիմանա:

 

«Դա դեռ ոչինչ, բա որ քո ներկայությամբ թքում են, հետո էլ մոտենում ու` կարելի՞ ա Ձեր հետ ծանոթանալ: Այ, անտաշ, գնա... Հետո էլ ասում են` աղջիկները քմահաճ են, կայացածներն էլ չեն ամուսնանում: Իրենց նմանների հետ ամուսնանամ, որ երեխաներս էլ սովորեն թքել ու հայհոյել»,-զայրացած ասաց 25-ամյա Նաիրուհի Բադալյանը, ով հենց նոր էր արձանագրել թքարտադրության դեպք:

 

Չնայած հայ տղաները շարունակում են թքել քաղաքի վրա, բայց քաղաքը դեռ հանդուրժում է:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ