|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Թեեւ 2008 թվականին Հայաստանի Հանրապետության եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (ՀԿԵ) միջեւ կոնցենսիոն պայմանագրի ստորագրումից հետո շահագործվող էլեկտրագնացքները որոշ չափով «թարմացվել» են, սակայն ոչ թե նորերով, այլ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ից դուրս գրվածների հաշվին:
Երեկ մեր թղթակիցը, երթեւեկելով Երեւանից Գյումրի մեկնող էլեկտրագնացքով, վագոնի պատին կարդացել է, որ այն 1961 թվականի արտադրության է եւ շահագործվել է նույնիսկ մինչեւ մեր երկաթուղին ռուսներին հանձնելը:
«Բա ասում էին` երեք տարվա մեջ պիտի թարմացնեն վագոնները, ո՞ւր է: Երկու հատ օգտագործված գնացք բերեցին ու դրանով ավարտեցին իրենց գործը»,- թղթակցին դժգոհել է ուղեւորներից մեկը եւ հավելել. «Տեսեք` էն ժամանակվա կոտրված պատուհաններին էլ ընդանուր ապակի են գցել ու ուզում են համոզել, թե վերանորոգել են»:
Կոնցեսիոն պայմանագիրն ուսումնասիրելիս մեզ մի փաստ էլ հետաքրքրեց` արդյո՞ք կոնցեսիոները գործունեության առաջին երեք տարիների ընթացքում պահպանել է աշխատակազմի` փաստաթղթում նշված 4300 թվաքանակը: «Երկիր»-ին ՀԿԵ դեպարտամենտից հայտնեցին, որ ներկա պահին երկաթուղում հենց այդքան աշխատող կա: