|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Ալ Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո հայտարարեց, թե «աշխարհն այսուհետ ավելի ապահով է»: Սակայն այս պահին արդեն ամբողջ աշխարհում արտակարգ դրություն է հայտարարված, եւ բոլորը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, նոր ահաբեկչական գործողությունների են սպասում:
«Ալ Քաիդա»-ի անունից արդեն ինտերնետում հայտարարություն է տեղադրվել, ըստ որի`ահաբեկիչները պատրաստվում են վրեժ լուծել իրենց առաջնորդի սպանության համար:
ԱՄՆ օդանավակայաններում ու կայարաններում արտակարգ դրություն է հայտարարվել: Անվտանգության խստացված միջոցառումներ են ձեռնարկվում աշխարհում ԱՄՆ դեսպանատների պաշտպանության համար: Անհայտ ժամկետով փակվել է Պակիստանում ԱՄՆ դեսպանատունը:
Իսկ մինչ այդ, բեն Լադենի սպանության տարբեր լուսանկարներ եւ տեսանյութեր են տարածվում ինտերնետում:
Սենյակը, որտեղ սպանվել է «Ալ Քաիդա»-ի առանջորդը, կարող եք տեսնել այստեղ: